Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բնա­կա­նոն աշ­խա­տան­քը խա­թար­ված է

Բնա­կա­նոն աշ­խա­տան­քը խա­թար­ված է
05.06.2020 | 00:22
Այս օ­րե­րին կա­ռա­վար­ման օ­ղակ­նե­րը հայ­տն­վել են բա­վա­կան բարդ ի­րա­վի­ճա­կում. պե­տա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րում շատ են վի­րու­սա­կիր­նե­րը։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ նա­խա­րա­րու­թյուն­ներ կան, որ­տեղ նույ­նիսկ ողջ բաժ­նով աշ­խա­տա­կից­նե­րը մե­կու­սաց­վել են, մյուս­նե­րի գործն էլ բար­դա­ցել է։ Ի­հար­կե, ո­մանք նաև հե­ռա­վար են աշ­խա­տում, բայց աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նից դժ­գո­հու­թյուն­ներ կան։
Ինչ­պես ա­սում են, «քիչ ա­նա­լի էր, խանձ­րա­համն էլ վրա տվեց»։ Իբր շատ էին կա­րո­ղա­նում «է­շը ցե­խից հա­նել», հի­մա էլ հա­մա­կար­գի բնա­կա­նոն աշ­խա­տանքն ա­պա­հո­վելն է դար­ձել խնդ­րա­հա­րույց։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն
Դիտվել է՝ 7053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ